Tert.am-ը գրում է.

Բելգիայի պաշտպանության նախարարությունը Մոսկվայից տվյալներ է ստացել Հալեպի մերձակայքում խաղաղ բնակչության դեմ իրականացված ավիահարձակումների վերաբերյալ, հայտնում է ria.ru-ն՝ հավելելով, որ պաշտոնական Բրյուսելը հերքում է, որ փաստաթղթերում ներկայացված համարները պատկանում են երկրի թագավորական օդուժի ինքնաթիռներին:

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Մոսկվայում Բելգիայի դեսպանատան ռազմական կցորդին է փոխանցել ենթադրյալ ապացույցներ առ այն, որ բելգիական օդուժին պատկանող F-16 կործանիչներն են կրում հոկտեմբերի 18-ին իրագործված ու մի շարք խաղաղ բնակիչների մահվան պատճառ դարձած ավիահարվածի պատասխանատվությունը»,-հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել