Image result for Արփինե ՀովհաննիսյանԱրդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ պետական պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող նոր օրենքը հիմնվելու է նաև լրագրողական հետաքննությունների և հրապարակումների վրա, որոնք կարձանագրեն պետական պաշտոնյաների կասկածելի կապիտալի կուտակումը։
Հիմա մեր շատ սիրելի տիկին Հովհաննիսյանի թիմակիցների զգալի մասը ապօրինի է հարստացել, իսկ նրանց մասին տարբեր հետաքննող լրագրողներ արել են հրապարակումներ, օրինակ՝ հիմա ԵՏՄ-ում հարմարավետ տեղավորված Տիգրան Սարգսյանի կամ, ասենք, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Հակոբյանի մասին։ Իզուր է տիկին Արփինեն սպասում մամուլի նոր հրապարակումների՝ իր ձեռքի տակ ունենալով այսքան հիմնավոր և պրոֆեսիոնալ հետաքննություններ։
Իսկ իրականում սա հերթական օրենքն է, որը այդպես էլ մնալու է թղթի վրա, ոչ ոք ոչնչի համար չի պատժվելու, քանի որ տիկին Հովհաննիսյանը գոնե լավ գիտի՝ իր ՀՀԿ-ական գործընկերները ինչ ճանապարհով են հարստացել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել