Երբեմն մեր հին իրերը անիմաստ դրված են դարակներում: Դրանք ոչ ոք չի հագնում, բայց ափսոսում ենք դեն նետել: Իհարկե, կարելի է այդպիսի իրերը տալ կարիքավորներին: Բայց եթե դրանց մեջ կա ձեզ շատ հարազատ սվիտեր, որից չեք ուզում բաժանվել, ապա կա այլընտրանքային տարբերակ:

Ձեզ ենք առաջարկում ութ հիանալի գաղափարներ, որոնք թույլ կտան ձեզ ինչ-որ տեղ հրաշագործ զգալ:

8 տաք և հարմարավետ իրեր՝ հին սվիտերից

1. Գեղեցիկ գլխարկ

Տաք սվիտերից կարելի է ստանալ հիանալի ձմեռային գլխարկ:

Սվիտերի վրա դրեք ձեր գլխարկը և եզրագծեք: Իրար միացրեք գլխարկի ծայրերի հատվածները կարի մեքենայի օգնությամբ:

2. Տաք ձեռնոցներ, թաթպաններ

.

Այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է՝ սվիտեր, մկրատ, ասեղ և թելեր:

Թաթպան պատրաստելու համար ընտրեք սվիտերի ներքևի հատվածը, որպեսզի կարողանաք օգտագործել գործվածքի ձգվող հատվածը:

3. Էլեգանտ լուսամփոփ

Հագցրեք սվիտերը լուսամփոփին և կտրեք վերևի ավելորդ մասը: Կտրելիս թողեք 3-4 սմ, որպեսզի տաք սոսնձի օգնությամբ ամրացնեք լուսամփոփի ծայրերին:

4. Նվերի փաթեթավորում

Կտրեք մի հատված սվիտերից և արեք մոդայիկ փաթեթավորում: Կարող եք ուղղակի ժապավենի պես կապել այն կամ էլ փաթեթավորել տուփն ամբողջությամբ: Կստացվի նվերի հիանալի աշնանային կամ ձմեռային տուփ:

5. Նոր տարվա զարդ (պսակ) դռան համար

Պսակի համար կարող է հիմք ծառայել ծղոտե օղակը: Ձեզ պետք կգա նաև սվիտեր՝ կարմիր, կանաչ կամ արծաթափայլ, սոսինձ և ինչ-որ զարդ: Կտրեք սվիտերի թևերի կարերը, փաթաթեք պսակին և սոսնձեք: Ավելորդ մասերը կտրեք և վերջում ավելացրեք վրան ձեզ համար հաճելի որևէ զարդ:

 6. Սվիտեր սիրելի շնիկի համար

Շնիկի համար սվիտեր կարող եք ստանալ ձեր սվիտերի թևից: Կարող եք պատրաստել ինչպես անթև, այնպես էլ կիսաթև սվիտեր:

7. Հարմարավետ ծաղկամաններ

Սվիտերի թևերը կարելի է օգտագործել նաև որպես ծաղկամանի զարդարանք: Չափեք ձեր ծաղկամանի բարձրությունը և կտրեք թևամասը դրանից 3-4 սմ ավել: Հագցրեք և եզրերը սոսնձով ամրացրեք ծաղկամանին:

8. Մահճակալ՝ տնային կենդանիների համար

  

Մաղթում ենք ձեզ նոր գաղափարներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել