Tert.am-ը գրում է.

Այսօրվանից մեկնարկել է անալոգային հեռարձակման անջատման փուլային ծրագիրը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը լրագրողներին տեղեկացրել է, որ այսօր արդեն անալոգային հեռարձակումը կանջատվի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզերում:

Այս օրերին թվային հեռարձակման կանցնեն նաև մյուս բոլոր մարզերը. մինչև հոկտեմբերի 27-28-ն անալոգային հեռարձակումն ամբողջությամբ կանջատվի:

Երևանում անալոգային հեռարձակումը կանջատվի հոկտեմբերի 26-ին, Արմավիրի մարզում՝ հոկտեմբերի 25-ին, Արագածոտնում ու Արարատում՝ հոկտեմբերի 24-ին, Լոռու մարզում՝ հոկտեմբերի 22-ին:

«Մենք այս ընթացքում 110 000 կցորդ սարքեր ենք բաժանել սոցիալապես անապահով ընտանիքներին: Սկզբում նախատեսել էինք 48 000 սարք բաժանել, սակայն հետո տեսանք, որ ավելի շատ է ընտանիքների թիվը, որոնք ի վիճակի չեն գնել այն, և ևս 62 000 սարք գնեցինք ու բաժանեցինք: Որոշ ժամանակ կպահանջվի մինչև բոլորը անցնեն թվային հեռարձակման, քանի որ կան մարդիկ, ովքեր ոչ թե ի վիճակի չեն կցորդ սարքը գնել, այլ ուղղակի թողել են վերջին օրվան»,-ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ 2000 սարք էլ տրամադրել են Լեռնային Ղարաբաղին:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանն էլ նշեց, որ Հայաստանում թվային հեռարձակմանն անցնելը, ճիշտ է, ուշ մեկնարկեց, բայց այն ուշացած չէր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել