Այսօր լույս աշխարհ է եկել հաղորդավար Ժակի երկրորդ երեխան։ Կինը՝ Էվելինան, կրկին դուստր է պարգևել Ժակին։ BlogNews-ի հետ զրույցում հաղորդավարը հայտնեց, որ փոքրիկին անվանակոչել են Ժակլին՝ միաձուլելով իրենց անունները։

Ժակի և Եվայի ավագ դուստրը՝ Սիլվին, 11 տարեկան է։ Չնայած զույգն արդեն աղջիկ ունի, տղա ունենալու մոլուցքով ո՛չ Ժակը, ո՛չ Եվան չեն տառապել։ Հաղորդավարը նշել էր, որ Եվան աղջիկ է ուզում, իսկ իր համար ամենակարևորն այն է, որ առողջ փոքրիկ լինի:

Զույգի դուստրն էլ շատ է ոգևորվել քույր ունենալու առթիվ, քանի որ դա նրա վաղեմի երազանքն էր։ «Մի քիչ ուշացած, բայց փորձում ենք ի կատար ածել իր մեծ ցանկությունը։ Սիլվին արդեն 11 տարեկան է, կարծում եմ՝ ավելի հասուն մոտեցում է ունենալու, դառնալու է մեծ քույրիկը, ով կխնամի երեխային»,- նշել է հաղորդավարը։

BlogNews-ը շնորհավորում է զույգին և անհոգ մանկություն մաղթում Ժակլինին:)

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել