Image result for ՏուրիզմՏուրիզմի ոլորտը նոր մակարդակի կբարձրացվի

Հայաստանը, լինելով հնամյա և զբոսաշրջության համար բազմաթիվ տեսարժան վայրերով հարուստ երկիր, չի օգտվում ընձեռված հնարավորություններից օտարերկրյա տուրիստներին գրավելու համար: Տուրիզմի ոլորտը միայն նպատակաուղղված աշխատանքի արդյունքում կարող է զարգացում ապրել:

Գոյություն ունեն միջազգային մակարդակով ընդունված չափանիշներ, որոնք ապահովելու դեպքում Հայաստանը կարող է ավելի գրավիչ դառնալ տուրիստների համար: Վերոնշյալ խնդրի հանգուցալուծման համար կառավարության ծրագրով նախատեսվում են համապատասխան միջոցառումներ, որոնք իրենցից ենթադրում են զբոսաշրջային ծառայությունների և ենթակառուցվածքների որակի բարելավման նպատակով զբոսաշրջային ծառայությունների որակավորման չափանիշների ներդրում, ինչպես նաև Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար գրավիչ երկրի, ճանաչելիության բարձրացում` թիրախավորված զբոսաշրջային շուկաներում ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով՝ կարևորելով առցանց սոցիալական հարթակներում Հայաստանի գովազդումը:

Բացի այդ՝ տուրիզմի ոլորտում թիրախային ուղղություններ ընտրելն առաջնահերթություն է, որպեսզի կյանքի կոչվեն կոնկրետ թիրախային ուղղություն ունեցող ծրագրեր: Այս համատեքստում կարևորություն են ստանում 6 ամսվա ժամանակահատվածի համար նախատեսված առնվազն 5 քարանձավների զբոսաշրջային վայր դարձնելու նպատակով մրցույթների իրականացման նախաձեռնությունը, ինչպես նաև «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» զբոսաշրջային ռազմավարության մշակումը:

Թերևս կարճաժամկետ պլանում նշված ծրարգրերի իրականացման արդյունավետությունը ցույց կտա, թե ինչ քայլեր պետք է նախաձեռնել երկարաժամկետ հատվածի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել