Tert.am-ը գրում է.

Wikileaks կայքը հրապարակել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի աշխատակազմի ղեկավար Ջոն Պոդեստայի նամակագրության հերթական մասը, որում տեղ են գտել Հայոց ցեղասպանության մասին քննարկումները:

Ինչպես հայտնում են Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբից, նամակը գրվել է 2015-ի ապրիլի 19-ին և ուղղված է եղել Քլինթոնի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ջեյք Ասլլիվանին: 

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Ուրբաթ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման օրն է: Ենթադրում եմ, որ հայկական խմբերը սպասում են որևէ հայտարարության կամ նշանի, որ նա (Քլինթոնը` խմբ.) կարտասանի «ցեղասպանություն» բառը, եթե ընտրվի որպես նախագահ: Որպես սենատոր և թեկնածու նա միանշանակ դիրքորոշում է ունեցել ցեղասպանության ճանաչման հարցում: Որպես պետքարտուղար նա չի օգտագործել եզրույթը, սակայն կենտրոնացել է Թուրքիայի և Հայաստանի միջև հետագա հաշտեցման վրա:

Սպիտակ տունը խուսափել է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց մինչ օրս: Ներկայում ներքին քննարկում է տեղի ունենում այդ դիրքորոշումը փոխելու շուրջ` 100-րդ տարելիցի առթիվ: Սակայն, ամենայն հավանականությամբ, նրանք չեն փոխի:

Երկու հարց.

Համաձա՞յն եք, որ նա պետք է որդեգրի այն դիրքորոշումը, որն ուներ որպես սենատոր և թեկնածու, թեև դա չի արել որպես պետքարտուղար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել