Ծաղիկ

Այսօր ծաղիկը համարվում է ամբողջապես հաղթահարվող հիվանդություն: Վերջին մահացու դեպքն այս հիվանդությունից գրանցվել է 1977 թ.: Սակայն հին ժամանակներում այն խլել է հազարավոր մարդկանց կյանքեր ամբողջ աշխարհում: Կարճ ինկուբացիոն շրջանից հետո մարդու մարմինը պատվում էր ցանով, որն ընդգրկում էր մարմնի մակերեսի մեծ մասը: Հիվանդության 7-8-րդ օրերում հայտնվում էին թունավոր Էնցեֆալոտապիայի նշաններ՝ մարդը սկսում էր զառանցել, կորցնել վերահսկողությունը և գիտակցությունը, անտանելի ցավեր է զգում ողջ մարմնի վրա: Եթե օրգանիզմի դիմադրողականոությունը բարձր է, ապա մարդուն հաջողվում էր հաղթահարել հիվանդությունը և ողջ մնալ: Սակայն այդ դեպքում էլ մեծ էր հավանականությունը, որ նա վաղ թե ուշ կմահանա բարդությունների հետևանքով ի հայտ եկած նոր հիվանդություններից:

 

Լասայի տենդ

Հիվանդության ծանր ընթացք, շնչառական համակարգի, երիկամների, կենտրոնական նյարդային համակարգի վնասվածքներ. այս բոլորը Լասայի տենդի ախտանիշներն են: Պետք է ուղղակի փառք տաք Աստծուն, եթե չեք հիվանդացել այս հիվանդությամբ: 100 հիվանդներից հաջողվում է ողջ մնալ միայն 10-ին: Ապրողների մեկ չորրորդ մասը հավետ կորցնում է լսողությունը, ուղիղ կեսը հայտնվում են կոմայի մեջ, և միայն շատ քչերին է հաջողվում խուսափել բարդություններից:

 

Կատաղություն

Այս հիվանդության մասին դեռևս գրված է եղել Ք.ա. 5-րդ դարում՝ հին հունացի գիտնական Դեմոկրիտի կողմից: Հենց նա է առաջին անգամ հայտնաբերել ջրից և լույսից ֆոբիաներ ունենալու երևույթը: Նա ծանոթագրության մեջ նշում է, որ հիվանդությունն անցնում է կծելու միջոցով, և այդ դեպքում վերքի վրա հարկավոր է տաք երկաթ դնել: Այժմ ոչ ոք նման կերպ չի վարվում: Մարդիկ գնում են համապատասխան բժշկի մոտ, բուժման հատուկ կուրս անցնում, որը գրեթե 100%-ով արդյունավետ է լինում: Այս գործողությունների դանդաղեցումը մեծ ռիսկ է: Ամեն օր ապրելու Ձեր հույսերը գնալով մարելու են: Եթե հիվանդության ինկուբացիոն շրջանն արդեն անցել է, ապա մոտեցել է ակվիվ շրջանը՝ ջրաֆոբիայով, խուճապային հարձակումներով, կատաղությամբ, որն էլ իր հերթին անդադար զարգացում է ապրում, և վերջիվերջո մարդը մահանում է շնչառական կամ սրտային մկանների կաթվածից:

 

 

Էբոլա

Այս սարսափելի հիվանդության մասին հատկապես շատ խոսվեց վերջերս՝ հիմնականում 2015 թվականին: Մինչ այդ հիվանդությունը գործնականորեն չէր հիշեցնում իր մասին, և վարակային դեպքեր հազվադեպ էին գրանցվում: Սակայն 2014 թ. Աֆրիկայում սկսված էպիդեմիան սկիզբ դրեց էբոլայի տարածմանը ողջ աշխարհում: Ինչպե՞ս է ընթանում էբոլան: Սկզբում Դուք խիստ թուլություն եք նկատում, ցավ՝ մկաններում և որովայնի հատվածում, փորլուծություն, չոր հազ, փսխում և ջրազրկում: Եթե հիվանդը չի ապաքինվում 7-10 օրվա ընթացքում, ապա մահվան հավանականությունն իրոք շատ մեծ է, քանի որ էբոլայի դեմ պատվաստանյութ դեռ չի ստեղծվել: Այժմ դա ստեղծելու համար շատ մեծ աշխատանքներ են ընթանում:

 

Գրիպ

Ոչ, մենք չենք կատակում: Գրիպը նույնպես մտնում է մոլորակի ամենավտանգավոր վիրուսային հիվանդությունների ցանկի մեջ, որոնք մահացու են երբեմն: Ամեն տարի այն խլում է միլիոնավոր մարդկանց կյանքեր: Հիվանդության զոհերի մեծ մասը մինչև երկու տարեկան երեխաներն են և ծերուկները, որոնք մահանում են գրիպի ծանրացումից և բարդություններից:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել