Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան և Ադրբեջան կայցելեն հոկտեմբերի վերջին տասնօրյակում: Այդ մասին հայտնել է ՄԽ-ի ռուս համանախագահ Իգոր Պոպովը, գրում է interfax.ru-ն:

«Մենք պատրաստվում ենք տարածաշրջան ժամանել հոկտեմբերի երրորդ տասնօրյակում: Կայցելենք Ադրբեջան, Հայաստան, կլինենք Ղարաբաղում: Ենթադրվում են հանդիպումներ ղեկավարության, զինվորականների հետ: Մտադիր ենք դիտարկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,- ասել է Պոպովն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել