Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը խորին մտահոգություն է հայտնել Իրանում իրանական ծագմամբ ամերիկացի գործարար Սիամակու Նամազիի ու նրա հոր՝ Բակերու Նամազիի վերաբերյալ կայացված դատավճռի կապակցությամբ։

Երկքաղաքացիություն ունեցող այդ անձանց դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ լրտեսության ու թշնամական պետության կապերի համար։

ԱՄՆ պետդեպարտամենտը Իրանին կոչ է արել ազատ արձակել Իրանում ազատազրկում կրող բոլոր ամերիկացի բանտարկյալներին։ Նամազիները մեղավոր են ճանաչվել «Ամերիկյան թշնամական կառավարության հետ համագործակցության» համար։

2015 թվականի հունվարին Իրանում լրտեսության համար կալանավորվել են երկքաղաքացիություն ունեցող ևս երեք անձինք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել