Tert.am-ը գրում է.

Սիրիայի կառավարությունը պատրաստ է ապահովել բոլոր նրանց անվտանգությունը, ովքեր կցանկանան հեռանալ Հալեպից, այդ թվում` զինված անձանց, ովքեր կորոշեն հեռանալ այդ շրջանից: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և գլխավոր քարտուղարին հայտնել է համաշխարհային կազմակերպությունում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին:

ՄԱԿ-ի ԱԽ-ին և գլխավոր քարտուղարին հասցեագրված և երեքշաբթի հրապարակված նամակում Ջաաֆարին հայտնել է Սիրիայի կառավարության  պատրաստակամությունը՝ ապահովելու այն քաղաքացիների անվտանգությունը, ովքեր կցանկանան հեռանալ այդ շրջանից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել