
Իսկ դուք գիտեի՞ք, որ վաղաժամ մահերի մեծ մասը սրտի կաթվածի հետևանք են։ Սթրեսային իրավիճակնեը և անառողջ սնունդը էլ ավելի են մեծացնում այս հիվանդության հավանականությունը։ Իհարկե, լավագույն տարբերակը առողջ ապրելակերպ վարելն է, սակայն կան նաև ախտանիշներ, որոնք արտահայտվում են կաթվածից մեկ ամիս առաջ և որոնք նկատելու դեպքում դուք պետք է անհապաղ դիմեք բժշկի օգնությանը։
BlogNews–ը մշակել է այդ ախտանիշերի ցանկը, ինչը և Ձեզ ենք ներկայացնում ստորև
- Հոգնածություն
Երբ մազանոթները և երակները նեղանում են, սիրտը շատ ավելի քիչ արյուն է ստանում, քան պետք է ստանար։ Այս պատճառով այն ավելի շատ է աշխատում, և դուք մշտապես հոգնածություն եք զգում։ - Կարճ շնչառություն
Երբ սիրտը ավելի քիչ արյուն է ստանում, թոքերը նույնպես տուժում են՝ չկարողանալով բավականաչափ թթվածին ստանալ։ Այս երկու համակարգերը փոխկապակցված են։ Եթե դուք շնչառության հետ խնդիրներ ունեք, ապա հնարավորինս շուտ գնացեք բժշկի։ - Թուլություն
Եթե դուք հանկարծակի թուլություն եք զգում, դա նշանակում է, որ ձեր երակները նեղացել են և չեն թողնում, որ արյունը բնականոն կերպով շրջանառվի։ Սա նույնպես կարող է փաստել մոտակա ժամանակներում սրտի կաթվածի մասին։ - Գլխապտույտ և սառը քրտինք
Վատ շրջանառությունը նաև վատացնում է ուղեղի աշխատանքը, քանի որ այն չի սնուցվում։ Սա չափազանց վտանգավոր է առողջության համար և ոչ մի դեպքում չի կարելի անտեսել այս ախտանիշը։ - Ճնշում կրծքավանդակի շրջանում
Եթե ձեզ սրտի կաթված է սպասվում, և դուք ունեցել եք այս ախտանիշերից որոշները, ապա ամենայն հավանականությամբ դուք տհաճություն եք զգում կրծքավանդակի շրջանում։ Այս անհարմարությունը կվերաճի ցավի և կուժեղանա մինչև կաթվածի պահը։ - Գրիպի կամ մրսածության նշաններ
Եթե դուք ունեք վերոնշյալ սիմպտոմներից թեկուզ մեկը և դա ուղեկցվում է գրիպի կամ մրսածության նշաններով, ապա անհապաղ դիմեք բժշկի, քանի որ դա նույնպես փաստում է սրտի կաթվածի մասին։
Սիմպտոմներից ցանկացածի դեպքում, եթե այն մշտական բնույթ է կրում, անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը և միշտ հիշեք, որ սրտի կաթվածի դեմ պայքարելու լավագույն միջոցը դա կանխելն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել