Երեկ մեկնարկել է «Լրագրողներ» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանը, որտեղ իր մասնակցությունն ունի նաև Աննա Գևորգյանը: Նա Արևն է, ով համարձակ և ինքնավստահ լրագրող է:

«Սերիալում նկարահանվելու առաջարկը ստացել եմ, երբ դեռ նկարահանվում էր առաջին եթերաշրջանը: Անկեղծ ասած՝ սերիալում նկարահանվելու ցանկություն չունեի և չարձագանքեցի: Որոշ ժամանակ անց ինձ կրկին կանչեցին հեռուստաընկերություն, խոսեցինք, և քանի որ հաջորդ օրը պետք է սկսվեին նկարահանումները, ես երկար մտածելուժամանակ չունեցա»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց Աննան:   

Որոշման համար չի փոշմանում և նշում է, որ լավ, պրոֆեսիոնալ թիմի հետ է աշխատում՝ առանց լարվածության. «Խաղում եմ ինքանվստահ լրագրողի կերպարում, ում առաջ փակ դռներ չկան: Նա դեպքեր է բացահայտում և կարողանում է հարցեր լուծել: Կերպարս ընկնում է պատմությունների մեջ, բայց կարողանում է իր խնդիրները լուծել: Սերիալում բռնության տեսարաններ կան, քանի որ եթերաշրջանը կապված է թրաֆիքինգի հետ»:

Բացի սերիալում նկարահանվելուց՝ Աննան համերգներ և երեկույթներ է վարում: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել