Panorama.am-ը գրում է.

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուսուլա ֆոն դեր Ռայենը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է Եվրոպայում ռազմատեխնիկական  նոր դերակատարություն ստանձնել: Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ  նախարարն ասել է հոկտեմբերի 17-ին Բունդեսթագի մոտ 200 բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ ընթացող կոնֆերանսի ժամանակ: 

«Փոփոխություններն անհրաժեշտ են: Մեկուսացումն ու ինքնասահմանափակումը չեն լուծի խնդիրները, որոնց հետ մենք բախվում ենք աշխարհում, Եվրոպայում և մեր երկրի ներսում»,-հայտարարել է Ուսուլա ֆոն դեր Ռայենը:

Նախարարն իր խոսքում հիշեցրել է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների, Սիրիայում ավերիչ պատերազմի և Աֆրիկայում բորբոքվող ռազմական կոնֆլիկտների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել