Երբեմն, կամա թե ակամա, բացահայտում ենք ինքներս մեզ համար, որ ձեռք ենք բերել նոր ընկերներ, որ կատարվել է մեր կյանքում լուրջ փոփոխություն, սակայն գիտակցելու համար անհրաժեշտ է որևէ խոսք, կարծիք, արտահայտություն, և հասկանում ենք այն, ինչն արդեն կա... Պարզվում է նույնը (գուցե ավելի հետաքրքիր ու յուրօրինակ ձևով) կատարվում է նաևվիրտուալ աշխարհում, իսկ զգացողություններն ու ջերմությունը նույնքան իրական են...: 
Վիրտուալ ընտանիք, ընտանիքի անդամներ...: Ովքե՞ր են նրանք, և նորույթն ի՞նչ կապ ունի նրանց հետ: Նրանք ունեն տարբեր սիրելի բլոգներ ու կայքեր, ունեն տարբեր հետաքրքրություններ,  ավելին` ՄԻՄՅԱՆՑ ԻՐԱԿԱՆՈւՄ ՉԵՆ ԷԼ ՃԱՆԱՉՈՒՄ,սակայն......... Նրանցից յուրաքանչյուրն ունի նախընտրած իր կայքերը, բացահայտումները բլոգոսֆերայում, գուցե նրանք ունեն նաև տարբեր այցելուներ ու իրենց բլոգը նախընտրողներ, ՆՐԱՆՔ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՄԱՐԴԻԿ ԵՆ, ՍԱԿԱՅՆ............. 
 
Սակայն.... Ամեն ինչ ասված է արդեն, մնում է կարդաք և, ինչո՞ւ չէ, կարող եք օրինակ վերցնել, քանի որ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈւԺ Է!!!
Իսկ ես հպարտ եմ` ԱՆՉԱ~Փ... Եվ շնորհակալ` անսահման... (երբ կարդաք, կհասկանաք ինձ...)

Ստորև նշված հասցեներում կգտնեք այն հարցի պատասխանը, որը ծնվեց ձեր մեջ:Բլոգոսֆերայում օրերից մի օր Սյունե անունով մի աղջիկ հնչեցրեց Ընտանիքբառը..
Մենք բոլորս բոլորովին տարբեր մարդիկ ենք` տարբեր գրելաոճերով ու մտքերով, սակայն.......... 
 Ինչի՞ մասին եմ խոսում: Դուք ինձ դեռ չե՞ք հասկանում, որովհետև դուք դեռ չեք կարդացել այս գրառումները: Խնդրեմ, համեցեք վայելելու հրաշագործ մի ուժի ընկերական ջերմությունը, որով գուցե նաև Դուք համակվեք և ո՞վ իմանա` գուցե ԸՆՏԱՆԻՔ-ը բլոգոսֆերայում դառնա ավանդույթ... Ով իմանա???)))
Այսպես: Կարդում ենք հետևյալ հերթականությամբ:
1. Իմ բլոգ-ընտանիքը =) (Սյունեի հեղինակությամբ)
2. Վիրտուալ ընտանիք (Իրինայի հեղինակությամբ)
Իսկ թե ինչպես ծնունդ առան այդ հիանալի ու մաքուր գրառումները, կարդացեք այստեղ (չմոռանաք կարդալ մեկնաբանությունները ավելի լավ հասկանալու համար)
3. Սիրելի Հասմիկ, Էդվարդ, Լեո, Արա, Սյունե, Իրինա, Գրեգ, Էդիտա, Սալվի, Սիրանուշ, Վահե, Շուշանիկ... և բոլոր ծանոթ-անծանոթ մտերիմներ...:) (Lili-i հեղինակությամբ)
Այո, նաև վիրտուալ ընտանիքը կարող է ծնել երջանկաբեր զգացումներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել