Image result for PRՎերջին ամիսներին Հայաստանում պաշտոնյաների փոփոխություններ են կատարվում։ Արդեն մի տեսակ հարմարվում ենք առանց հայհոյանքների խոսող, փողոցում առանց թիկնապահների քայլող բարձր պաշտոնյա տեսնելուն:

Անձամբ մի քանի անգամ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին տեսել եմ քաղաքի կենտրոնով քայլելիս՝ առանց թիկնապահների, մեքենան էլ մոտակայքում չէր երևում, ուրեմն՝ մի քանի փողոց այն կողմ էր կանգնած: Հիմա պատկերացրեք հայ տղայի դեմքի արտահայտությունը, երբ կարմիր լույսի տակ մեքենայով կանգնած տեսնում է դիմացը՝ հետիոտնային անցումի մոտ, իր կանաչ լույսին է սպասում ԱԱԾ պետը: Ինձ համար հաճելի էր:

Վարչապետ Կարեն Կարապետյանի պահվածքի մասին հազար անգամ լսել ենք, տեսել ենք, պատմելու կարիք չկա, դա ինձ նույնպես՝ որպես ՀՀ քաղաքացի, շատ է դուր գալիս: Մի շարք նոր նշանակված նախարարներ տարբերվում են իրենց համեստությամբ ու պահվածքով:

Այս ամենը, որ ես գրում եմ, նշանակում է, որ պատրաստ եմ լսել սրա պատասխանը՝ ապե՛, դե PR քայլ ա: Չեմ վիճում՝ PR քայլ ա: Իսկ ո՞վ է խանգարում մնացած բոլոր պաշտոնյաներին նման PR քայլեր անելուն: Ոչ ոք: Իսկ մեզանից ո՞վ PR քայլ չի անում սեփական անձի մասին կարծիք ստեղծելու համար: Մենք բոլորս տանից դուրս գալիս արդեն մտածում ենք մեզ ներակայցնելու ձևեր, որ հանկարծ ոչ մեկի վրա վատ տպավորություն չթողնենք: Անգամ կարծիք հայտնելիս մի քանի անգամ մտածում ենք, որ մարդիկ ճիշտ հասկանան, անգամ եթե համաձայն չեն մեզ հետ: Ես համաձայն եմ, թող ԱԺ բոլոր պատգամավորները այսպիսի PR քայլերով ապրեն, թող նախարարության աշխատողները այսպես PR քայլեր անեն: Եղբա՛յր, թողեք գոնե այդ գռեհիկ պահվածքից պրծնենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել