Wnews.am-ը գրում է.
Ոչ հաճախ, սակայն երբեմն պատահում է, որ նորաձեւության «ամենասուր» միտումները դառնում են նաեւ շատ հարմարավետ։ Դրանցից մեկը դարձել է վարսերը հագուստի տակ թողնելը։ Կարեւոր չէ՝ սվիտեր է, վերնաշապիկ, թե զգեստ։ Նման, այսպես ասած, «տնային» սանրվածքը համապատասխանում է ինչպես խիստ, այնպես էլ ամենօրյա կերպարին։
Վարսերը կարելի է օձիքի տակ թողնել ինչպես երեկոյան, այնպես էլ առավոտյան կերպարներում։ Սեքսուալ եւ երեկոյան կերպարի համար կարող եք մուգ կարմիր շրթներկ քսել։ Այդ դեպքում վարսերը կարելի է «թաքցնել» սեւ բարձր օձիքով սվիտերի, չոկերի կամ կայուն օձիքով զգեստի տակ։
Թրենդը համարձակ է, սակայն շատ հարմարավետ։ Նման սանրվածքը ժամանակ անգամ չի պահանջում, իսկ օրվա ընթացքում ուղղելը հեշտ է։ Ի դեպ, համաշխարհային Նորաձեւության շաբաթների ցուցադրություններից ակնհայտ է, որ մոդելները, խմբագիրները, ոճաբաններն ու դիզայներներն արդեն կողմնորոշվել են ֆավորիտ-սանրվածքի հարցում։ Դատեք ինքներդ Wnews.am-ի ներկայացրած ֆոտոշարքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ