Image result for բանակՀայկական բանակում օրեցօր աճում է կարգապահության պակասը։ Գրեթե օր չկա, որ սահմանին թշնամու կրակոցից զինվորների զոհվելուն զուգահեռ՝ ներքին անկարգապահության հետևանքով զինվոր չսպանվի։
Ծանոթանալով հատկապես վերջին ամիսներին հաճախակի բնույթ կրող սպանություններին՝ ակնհայտ է, որ այստեղ մեծ է ոչ միայն շարքային զինվորների, այլ նաև միջին սպայական անձնակազմի ներգրավվածությունը, հաճախ նաև անմիջական մասնակցությունը հանցագործությանը։
Պարզվում է՝ հատկապես զինվորների նկատմամբ ծառայակիցների կողմից բռնաճնշումներից այս ստորին և միջին սպայական անձնակազմը տեղյակ է, լուռ հետևում է առանց միջամտելու, հաճախ նաև խրախուսելով կատարվող արատավոր երևույթները։
Այո՛, այս սպաները ներքաշված են հանցավոր գործունեության մեջ բանակում, իսկ մի՞թե բանակի բարձր սպայական ղեկավարությունը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում իր ստորին օղակներում։ Չեմ կարծում, որ տեղյակ չէ։ Ստացվում է, որ ապրիլյան պատերազմը մարտունակ բանակի միֆը կոտրեց, իսկ վերջին շրջանում վառ դրսևորվող փողոցային բարքերը կոտրեցին նաև կարգապահ և առողջ մթնոլորտ ունեցող բանակի միֆը։ Կարծում եմ՝ նոր նախարարը շատ անելիք ունի իսկապես կարգապահ բանակ ունենալու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել