Tert.am-ը գրում է.

Իսրայելի ավիացիոն իշխանություններն արգելել են երկրից թռչող ուղևորատար ինքնաթիռներով իրենց հետ տանել Samsung Galaxy Note 7 սմարթֆոնները, որոնց հետ կապված օդանավում ինքնաբռնկման մի շարք դեպքեր են գրանցվել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով տեղի հեռուստատեսությունը, երկրի Քաղավիացիայի վարչությունը հետևել է մի շարք արտասահմանյան երկրների իրենց գործընկերների օրինակին, ինչպես օրինակ` ԱՄՆ-ի, որտեղ նման որոշում է կայացվել նախօրեին:

Նշվում է, որ արգելքը խախտողներին տուգանք և սմարթֆոնի առգրավում է սպառնում: Մինչ այս Իսրայելում թույլատրվում էր սմարթֆոնները տեղափոխել ձեռքի ուղեբեռում, սակայն անջատված վիճակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել