Tert.am-ը գրում է.

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է  ԵՏՄ-ում կոլեգիայի անդամ, ինտեգրացիոն և մակրոտնտեսական հարցերով նախարար Տատյանա Վալովայայի այն հայտարարությանը, ըստ որի՝ այս տարվա առաջին կեսին Հայաստանից եվրասիական տարածքի երկրներ արտահանումն աճել է 70 տոկոսով:

Վիլեն Խաչատրյանը նշեց, որ պետք է փաստել, որ բացի Ռուսաստանից, ԵՏՄ այլ երկրների հետ Հայաստանի համագործակցությունը հատկապես արտահանման բնագավառում այնքան էլ լավ չի ընթանում: «Այսինքն՝ մենք ասում ենք ԵՏՄ, բայց իրականում հասկանում ենք միայն Ռուսաստան, որովհետև Ռուսաստանն է հինական արտահանման պոտենցիալն իր վրա կրողը: Ռուսաստանը մեզ համար ոչ միայն արտահանման, այլ նաև ներմուծման գործընկերն է»,- ասաց նա և նկատեց, որ վերջերս Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները շատ ավելի վատացել են նախորդ տարվա համեմատությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել