Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թաիլանդի իշխանությունները հագուստի վաճառականներին զգուշացրել են չբարձրացնել սև գույնի մոդելների գները՝ կապված երկրի թագավոր Պհումիպոն Ադուլյադետի մահվանից հետո սգո զգեստների մեծ պահանջարկի հետ։

Հաղորդվում է, որ երկրում կազմակերպվել են տեսչական հատուկ այցեր, որոնք ստուգում են հագուստի վաճառքի շուկայի գնագոյացման խախտումները։

Ավելի վաղ Facebook սոցցանցը Թաիլանդում անջատել էր գովազդը՝ կապված թագավորի մահվան հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել