Յուրաքանչյուր տնտեսուհի գիտի, որ անկողնային սպիտակեղենը պետք է լվանալ մեկ-երկու շաբաթը մեկ անգամ:
Իսկ ի՞նչ կասես քո բարձի մասին:
Դժվար թե դու այն լվանաս կամ ուղարկես քիմմաքրման տարին երկու անգամ:
Բայց այն ևս մեծ ուշադրություն է պահանջում, չէ՞ որ դու քնում ես նրա վրա:
Ժամանակի ընթացքում բարձերի վրա քրտնարտադրության պատճառով առաջանում են դեղին լաքաներ, իսկ ներսում՝ փոշի և կեղտ:
Ի դեպ, այս եղանակով կարելի է լվանալ թե՛ բամբակյա, թե՛ բմբուլե և թե՛ սինթետիկ բարձերը:
Ինչպես ճիշտ լվանալ բարձերը
1. Հանել բարձի երեսը. Դրանք պետք է լվանալ առանձին: Եթե քո բարձն ունի հատուկ պահպանիչ ծածկ, դա նույնպես լվա առանձին:
2. Դնել բարձերը լվացքի մեքենայի մեջ: Ավելի լավ է լվանալ երկուսն իրար հետ, այսպես մեքենան կարող է պահպանել համաչափությունը, և բարձերը չեն դիպչի մեքենայի պատերին:
3. Ավելացնել լվացքի միջոց (հեղուկ): Որպեսզի արդյունավետ ճերմակեցնել բարձերը և ազատվել դեղին գույնից, լցնել մեկ բաժակ լվացքի փոշի, մեկ բաժակ ճերմակեղնող հեղուկ և մեկ բաժակ բոր:
4. Լվանալ մաքսիմալ տաք ջրում: Անհրաժեշտ է նաև պարզաջրել երկու անգամ, որպեսզի քիմիան չմնա:
Ահա և վերջ: Դրանից հետո անհրաժեշտ է լավ չորացնել բարձերը:
Լվացքի ժամանակ կարելի է լվացքի մեքենայի մեջ գցել թենիսի գնդակներ, բարձերի փափկությունը պահպանելու համար: