Եվրոպական շրջանակ. «ԵՄ 2020թ. ռազմավարություն և ԵՄ Եկամուտների և կենսապայմանների վիճակագրության անցկացման» ծրագրի շրջանակներում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը 2015 թվականից առ այսօր  իրականցնում է տնային տնտեսությունների անդամների սոցիալական ներառումների վիճակագրական ուսումնասիրություն` ներառյալ 1-16 տարեկան երեխաները` գրանցելով հագուստի, սննդի, հանգստի, կրթության, առողջության, բնակարանային պայմանների վիճակը, ժամանցի անցկացման և վճարովի դպրոցական միջոցառումների մասնակցության հնարավորությունները (http://www.armstat.am/am/?nid=576):

Փաստորեն, ցուցակագրվում են բոլոր այն հավանական ընտանիքիները, որոնց ծնողները, համաձայն ՀՀ սահմանադրության 36 հոդվածի 1-ին կետի, պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար: Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում բնակչության առնվազն կեսից ավելին սոցիալական ծանր պայմանների պատճառով չի կարողանում ապահովել երեխաների սննդի, հանգստի, առողջության, բնակարանային պայմանների նվազագույն պահանջները, այդ ընտանիքները հայտնվում են ռիսկային գոտում, որտեղից ապագայում նրանց երեխաները տարբեր իրավական հիմնավորումներով կարող են տեղափոխվել ապաստարաններ:

armstat2

snap-2016-10-15-at-11-51-36snap-2016-10-15-at-11-53-43snap-2016-10-15-at-11-55-44

2016թ-ի սեպտեմբերի 26-ին ՄԱԿ մանկակական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից ներկայացվեց «Մանկական աղքատությունը Հայաստանում բազմակի և համընկնող խոցելիության» վերլուծությունը, համաձայն որի՝ խոցելի է Հայաստանի գյուղաբնակ երեխաների 82, քաղաքաբնակների՝ 53 տոկոսը։ Սրանք այն երեխաներն են, որոնք հայտնվելով խոցելի խմբում, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունումից հետո օտարվելու են ընտանիքներից և տեղափոխվելու են ապաստարաններ։

Ինչպե՞ս են օտարում երեխաներին եվրոպական երկրներում խոցելի խմբում լինելու հիմնավորմամբ։ Ծնողները իրավունք չունեն դիմադրել, քանի որ հակառակ դեպքում կենթարկվեն քրեական պատասխանատվության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել