Tert.am-ը գրում է.

Հյուսիսային Օսիայի և Կաբարդինո Բալկարիայի սահմանին տրանսպորտային հսկողության կետ կգործի։ Նման որոշում է կայացվել նախօրեին Վլադիկավկազում Հս. Օսիայի կառավարության ղեկավար Թայմուրազ Տուսկաևի և ՌԴ տրանսպորտի փոխնախարար Նիկոլայ Ասաուլի հանդիպման ընթացքում, հայտնում է ՏԱՍՍգործակալությունը։

«Նիկոլայ Ասաուլը տեղեկացրել է Տրանսպորտի նախարարության մտադրության մասին՝ դիմում ներկայացնել ՌԴ կառավարությանը Հյուսիսային Օսիայի և Կաբարդինո Բալկարիայի սահմանին տրանսպորտային հսկողության կետ ստեղծելու վերաբերյալ։ Թայմուրազ Տուսկաևը վստահեցրել է այդ հարցում իշխանությունների ամբողջական աջակցության մասին»,- հայտնել են հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից։

Տուսկաևի խոսքով՝ ներկայում հանրապետության տարածքով մեծ թվով բեռնատար և ուղևորատար տրանսպորտ է անցնում և հսկողության ուժեղացման անհրաժեշտություն կա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել