Tert.am-ը գրում է.

Րոպեներ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռով Հայաստան տեղափոխվեցին Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ուղևորները։

Հիվանդանոցային բուժման կարիք ունեցողներին օդանավակայանում սպասող շտապօգնության մեքենաները տեղափոխում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։

Նրանք նշեցին, որ քնած են եղել, հարվածից արթնացել են ու ոչինչ չեն կարող ասել: Այնտեղ իրենց բուժօգնություն են ցուցաբերել, որից նրանք շատ գոհ են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում ՌԴ Վլադիկովկաս քաղաքի մոտակայքում վթարվել է Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է 5, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել  27 մարդ։ Ավտոբուսում եղել է 52 ուղևոր։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել