Վերջապես մեր բոլորիս երազանքներից մեկը իրականացավ։ Հեղինակավոր «Men’s Health» պարբերականում հրապարակված հոդվածը բացահայտում է, որ պիցցա ուտելը օգնում է նիհարել։ Ո՛չ, սա կատակ չէ, և դուք ամեն ինչ ճիշտ եք հասկացել։

Կարևոր է իմանալ, թե ինչպես ու երբ է պետք ուտել պիցցա, սակայն դա հոգ չէ, քանի որ BlogNews –ը պատրաստվում է բացահայտել այդ գաղտնիքը ևս։

Մենք բոլորս էլ ցանկանում ենք ատլետիկ կազմվածք ունենալ, սակայն քչերն են կարողանում դիմանալ այդ տանջանքներին, որոնք սկսվում են հատուկ դիետաների հետևողներին։ Եվ առհասարակ, հնարավոր չէ հրաժարվել սիրելի ուտելիքներից ... Սակայն այժմ կա օպտիմալ լուծում։

Պորտուգալիայի Հետազոտությունների կենտրոնի անցկացրած հետազոտությունը, որը հրապարակվել է «Men’s Health» պարբերականում, ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր շաբաթական մեկ օր հատկացնում են պիցցա, պաղպաղակ և այլ սիրելի ուտեստներն ուտելուն, ավելի մեծ մոտիվացիայով են հրաժարվում այդ ուտելիքներից մնացած օրերին և ավելի մեծ հաջողությամբ են հասնում իրենց ցանկալի քաշին։

Հետազոտությունը դիտարկել է մարդկանց երկու խմբերի, որոնց համար ընդունվող շաբաթական կալորիաները պետք է հավասար լինեն 10,500–ի։ Առաջին խմբի անդամները պետք է ամեն օր հետևեին դիետայի, իսկ երկրորդ խմբի անդամները կարող էին ուտել այն, ինչ ցանկանում էին, սակայն միայն շաբաթ օրվա ընթացքում։ Հետազոտության արդյունքում քաշի կորստի որևէ նկատելի տարբերություն չի գրանցվել երկու խմբերի ներկայացուցիչների միջև, սակայն երկրորդ խմբի անդամներն ավելի ուրախ էին և մեծ մոտիվացիա ունեին նույն դիետայով հետագայում սնվելու համար։

Սա նշանակում է, որ եթե դուք ցանկանում եք նիհարել, ապա դիետան ընտրելուց հետո որոշեք մեկ օր, որի ընթացքում կարող եք ուտել այն ամենը, ինչ ցանկանում եք, սակայն կարևոր է պահպանել շաբաթական թույլատրելի կալորիաների քանակը և չափից շատ չուտել։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել