168.am-ը գրում է.

Հյուսիսային Օսիայում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով չորս երեխա է տուժել, երկուսի վիճակը ծանր է, ընդամենը տեղի հիվանդանոցներ է տեղափոխվել 20 մարդ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության առողջապահության փոխնախարար Տատյանա Ցիդաեւան:

«Մանկական հանրապետական հիվանդանոց է հասցվել ճանապարհատրանսպորտային պատահարից տուժած չորս երեխա: Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում»,- ասել է Ցիդաեւան:

Վթարը տեղի է ունեցել ավտոգնացքի հետ ավտոբուսի բախման հետեւանքով: Ավտոբուսը փաստորեն մխրճվել է ճամփեզրին կանգնած ավտոգնացքի մեջ: Ավտոբուսի առջեւի մասն ամբողջությամբ ճզմված է, ավտոգնացքի երկաթե գերանները խոյահարել են մեքենայի խցիկը, որտեղ գտնվում էին երկու վարորդները:

Փորձագետներից ոմանք հակվում են այն մտքին, որ վարորդը կարող էր քնել ղեկին: Ներկայում ավտոմայրուղու այն տեղամասը, որտեղ տեղի է ունեցել վթարը, փակ է տրանսպորտի երթեւեկության համար: Վթարի վայրում մեծ քանակությամբ ջարդված ապակիներ են, ավտոբուսը մեծ վնասվածքներ ունի, ասֆալտի վրա արյան հետքեր են: Նաեւ խիստ տուժել են ավտոգնացքում գտնվող մեքնենաները:

Հանրապետական ԱԻՆ-ում հայտնել են, որ ճանապարհարատրանսպորտային պատահարի հետեւանքները վերացնելու համար ներգրավվել է 18 մարդ եւ հինգ միավոր տեխնիկա: Բեսլանի Մշակույթի տանը կետ է բացել տուժածների ժամանակավոր տեղավորման համար: Տուժածների հետ աշխատում են ԱԻՆ-ի հոգեբանները: Այդ մասին հայտնել է Հյուսիսային Օսիա-Ալանիա հանրաետության ղեկավար Վյաչեսլավ Բիտարովը: Նա նշել է, որ վթարից անմիջապես հետո պատահարի վայր են ուղարկվել «շտապօգնության» բրիգադներ եւ ԱԻՆ-ի ներկայացուցչիներ, բոլորին անհետաձգելի բուժօգնություն է ցուցաբերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել