Tert.am-ը գրում է.

Հարավային Կորեայի Ջեջու կղզին հայտնի է իր «Ծովային կանանցով» կամ «ջրահարսերով», ովքեր ծովի հատակից ծովային վարունգ, ոզնիներ, մոլյուսկներ ու կաղամար են հավաքում:

Boredpanda.com-ը գրում է, որ Նյու Յորքում բնակվող լուսանկարիչ Միջու Քիմն այս անվախ ու աշխատասեր կանանց մասին The Mother of the Sea («Ծովի մայր») անվանումով ֆոտոշարք է հեղինակել ու ցույց տվել նրանց աշխատանքային առօրյան:

Նշվում է, որ կանայք սուզվում են 20 մետր խորությամբ հաճախ առանց թթվածնային բալոնների` ստիպված լինելով ավելի քան 2 րոպե պահել շունչը: Կանանցից շատերը 70-ից բարձր տարիքի են, և նրանց թիվը գնալով նվազում է:

Միջու Քիմը պատմել է, որ նրանք այդ մասնագիտության վերջին ներկայացուցիչներն են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել