Ավելի քան 100 տարի առաջ Սիցիլիայի Պալերմո քաղաքում կապուցինների օրդենի վանականների կողմից եկեղեցի կառուցվեց: Սակայն այդ շինությունը հայտնի դարձավ նրանով, որ դրա ներքնահարկերում պահվում են մարդկանց ավելի քան 2000 մումիաներ:
Մումիաներից մեկին անվանել են «Քնած գեղեցկուհի»:
Պատճառն այն է, որ այդտեղ է պահվում 2-ամյա Ռոզալիա Լոմբարդոյի մարմինը, որը մահացել է 1920թ.-ին, թոքաբորբից:
Վշտահար հայրը չէր կարողանում հրաժեշտ տալ դստերը: Նրա մարմինը բալզամապատվեց:
Վարպետն այնքան ջանաց, որ նրա մարմինը մինչ օրս նման է քնած երեխայի …
Ամենաանսովորն այն է, որ աղջիկը պարբերաբար բացում է աչքերը: Հենց դա է այդտեղ բերում բազմաթիվ զբոսաշրջիկների ողջ աշխարհից:
Փորձագետները պնդում են, որ նման էֆեկտ ստացվում է այն բանի պատճառով, որ Ռոզալիայի կոպերը մի փոքր կիսաբաց են:
Եվ լույսը, որը որոշակի անկյան տակ ընկնում է աչքերի վրա, տպավորություն է ստեղծում, թե դրանք ավելի են բացվում: