Tert.am-ը գրում է.

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունն անկասկած զարգանում է ոչ միայն երկկողմանի հարաբերությունների շրջանակներում, այլև՝ ՀԱՊԿ-ի: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: 

«Համագործակցությունը բոլոր ուղղություններով է զարգանում: Ռուսաստան են գալիս Հայաստանից պատվիրակություններ և հակառակը, որովհետև դա ռազմական ոլորտում կարևոր իրադարձություն է: Հայաստանում է անցնելու ՀԱՊԿ նախագահների համաժողովը: Սա ևս կարևոր է նոր հեռանկարների բացման համար: Իսկ Երևանում ընթացող ժամանակակից սպառազինության ցուցահանդեսը, իմ կարծիքով, նոր թափ կհաղորդի ՀՀ տնտեսության զարգացման համար, որովհետև ռազմարդյունաբերությունն առանցքային է նման պետությունների համար»,- նշեց Իվան Վոլինկինը: 


ՀՀ-ում, ՌԴ դեսպանի խոսքով, իրենք չեն բավարարվում եղած ձեռքբերումներով, ուստի սպասվում է համագործակցություն նոր ուղղություններով: «Որևէ համագործակցություն տեղում չի դոփում: Իհարկե, կլինեն նորություններ»,- չբացելով փակագծերն ասաց Վոլինկինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել