Ցավոք, միլիոնավոր մարդիկ շատ հաճախ են գոտկատեղի շրջանում անտանելի ու շատ սուր ցավեր ունենում, և գրեթե ոչ ոչ չգիտի իսկապես գործող մի մոթեդ, որն առանց դեղորայքի կազատի այդ տառապանքից: Հետաքրքիրն այն է, որ անգամ բժշկությունն է թերանում մարդու մարմնի այս հատվածի ցավերի բուժման հարցում: Իսկ ահա ավանդական բժշկությունը՝ հատկապես չինականը, այսօրինակ խնդիրները լուծում է ասեղնաբուժության միջոցով: Սակայն ցավից ազատվելու ևս մի տարբերակ կա՝ մերսում:

Այն կազատի ձեզ կոնքի և ոտքերի շրջանի ցավերից, իսկ շարունակականության դեպքում ցավն իսպառ կվերանա: Կետը, որը պետք է մերսել, անմիջապես ծնկների հետևի մասում է: Այս հատվածի մերսումը կազատի ձեզ մեջքի ներքևի հատվածի ու կոնքի շրջանում ունեցած ցանկացած ցավից: Փորձեք ու կհամոզվեք, որ այս մերսումը ոչ միայն անչափ հաճելի ու լիցքաթափող է, այլ նաև հեշտությամբ կազատի ձեզ տհաճ ու անտանելի զգացողություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել