3 քայլ` ձեր գլխում պտտվող անպիտան մտքերից ազատվելու համարNewmag.am-ը գրում է.

Լինում են պահեր, երբ ցանկանում ենք ﬕ ինչ-որ յուրահատուկ բան իրագործել ﬔր կյանքում, այնպիսի ﬕ բան, որի մասին ﬔր ընտանիքի անդաﬓերը կամ հասակակիցները երբևէ չէին էլ կարող երազել: Մեր երևակայության ﬔջ ﬔնք ﬔզ ազատություն ենք տալիս՝ ներկայից աներևութանալու և ﬔծ երազանքներ կառուցելու համար: Դրանք ﬔզ թևեր են տալիս, ﬔնք զգում ենք դրական էներգիայի հոսք և պատրաստ ենք գրավել աշխարհը: Եթե ﬕայն այս պահերը անվերջ լինեին…

Յուրաքանչյուրիս ճանապարհին էլ լինում են պահեր, երբ աﬔն ինչ այնպես չի ստացվում, ինչպես ﬔնք էինք պլանավորել: Մենք հիասթափվում ենք և կորցնում ﬔր ուղին: Եվ սա լավ առիթ է ﬔր անպիտան մտքերի համար՝ սկսելու իրենց «դասախոսությունը»: «Ի՞նչն է ստիպում քեզ մտածել, որ դու կարող ես դա անել»: «Ո՞վ ես դու, որ նույնիսկ փորձես ինչ-որ նշանակալից բան ստեղծել»: «Դու շատ փոքր ես՝ որևէ փոփոխություն իրականացնելու համար: Ապրի՛ր ﬕջակության սկզբունքով»: Ծանոթ է, չէ՞:

Հատկապես եթե դուք հեռուն գնալու ծրագրեր ու ﬔծ երազանքներ ունեք, պատրաստ եղեք, որ այդ բացասական մտքերը շարունակաբար փորձելու են ահաբեկել ձեզ: Այդ իսկ պատճառով անչափ կարևոր է սովորել պայքարել նման մտքերի դեմ՝ ցանկացած իրավիճակում սեփական մտքերի համար պատասխանատվություն ստանձնելով: Ինչպես և ցանկացած այլ ճակատամարտում, ﬔր գլխում պտտվող անպիտան մտքերից ազատվելը և դրանց նկատմամբ հաղթանակ տանելը պահանջում է ռազմավարություն: Երբ զգում եք, որ բացասական մտքերը սկսում են գլուխ բարձրացնել և վերահսկել ձեզ, խորհուրդ ենք տալիս կիրառել հետևյալ 3 պարզ, ﬕաժամանակ օգտակար քայլերից բաղկացած ռազմավարությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել