Image result for ագն շավարշԱյսօր Կառաավարության նիստին ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը վարչապետին դիմել է ԱԳն-ի տեղակալին բջջային հեռախոս հատկացնելու համար։ Ժողովուրդ մեր երկրում Կառավարության նիստին, ժողովւրդ քննարկվում է տեղակալին հեռախոս տալ-չտալու հարց, փոխնախարարի մակարդակով !!! ս ավելի քան համոզված եմ, եթե նիստին մասնակցեր անհայտ կորած համարվող Էդվարդ Նալբանդյանը, այս հարցը անպայման նա նույնպես բարձրաձայնելու էր։ Այո մեր ԱԳՆ-ի մտահոգությունները այսքան նեղ են։
Մեր ԱԳՆ-ն ստեղծված է միջազգային հարթակներում իր ձայնը ՌԴ-ին ծախելու, Կրեմլից եկող հրահանգները կատարելու և Կառավարության նիստին այնպիսի օրակարգային, դարակազմիկ հարցեր բարձրացնելու համար, ինպիսին է ԱԳՆ նախարարի նոր տեղակալին բջջային հեռախոս հատկացնելու հարցը։
Իհարկե ես հասկանում եմ, որ Հայաստանը նույնիսկ աշխարհաքաղաքական օբյեկտ էլ չէ, ամենացածր խաղաքարտն է աշխարհաքաղաքական պրոցեսներում, որը նույնիսկ հաճախ պետք է չի գալի խաղերի մեջ։ ես հասկանում եմ, նաև, որ մենք տարածաշրջանային, միջազգային զարգացումներում ոչինչ ենք մեր կարծիքը հայտնելու համար, ուստի մեզ չի հետաքրքրում ինչ է կատարվում մեր շուրջը, որովհետ գիտենք, որ այդ պրոցեսներում մարդատեղ դնող չկա հերիք չէ, գումարած ինքնուրույն՝ առանց Կրեմլի ուղղորդումների և հրահանգների այստեղ անելի չունենք։
Բայց լավ այսաստիճան անգործ են, այսաստիճան օրակարգ չկա, որ տարածաշրջանում կատարվող այս կարևոր զարգացումները թողած, որոնք ուղղակի ազդեցություն ունեն մեզ վրա, կառավարության նիստին ամենառանցքային հարցը բջջային հեռախոսն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել