Tert.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանին հիշեցրեց, որ նախարարությունը պետք է ուսումնասիրեր, թե հարկային արտոնություններ ստացած ընկերությունները որքանով են կատարում իրենց պարտավորությունները, և թե ինչ հսկողական մեխանիզմներ կան:

Փոխնախարարը պատասխանեց, որ վարչապետի հանձնարարականից հետո աշխատում են ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության հետ և ունեն որոշման նախագծեր, որոնք գտնվում են քննարկման փուլում:  «Երբ քննարկումները կավարտվեն լրամշակված տարբերակը կներկայացնենք Ձեզ»,- ասաց նա:

Վարչապետի հարցին՝ արդյոք վերահսկողական մեխանիզմներ սահմանելու համար անհրաժե՞շտ է կառավարության առանձին որոշում ընդունել, փոխնախարարն ասաց, որ  իրենք հարցի լուծման երկու տարբերակ են առաջարկել: «Առաջինով առաջարկում ենք, որ վերահսկողական լիազորությունները կենտրոնական մեկ գերատեսչության ձեռքում, իսկ մյուսը՝ որ հայտերը ներկայացվեն կառավարության միջոցով»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել