Tert.am-ը գրում է.

ՀՀ կառավարության նիստին մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի առաջարկություն արեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին. «Հանձնարարում եմ ԿԳ նախարարին նաև՝ ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին 7 օրվա ժամկետում առաջարկություններ ներկայացնել հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ»:

Վարչապետն այնուհետև մանրամասնեց. «Ինչի մասին է խոսքը բոլորդ շատ լավ հասկանում եք. մայր և աղջիկ նույն դպրոցում աշխատեն։ Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, պետք է տարբերակել, թե որտեղ է օբյեկտիվ, որտեղ սուբյեկտիվ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել