Exclusive

«ATV» հեռուստաընկերությամբ վերջերս մեկնարկած «Կայարան» հեռուստասերիալն արդեն հասցրել է արժանանալ հանրության հետաքրքրությանը և հայտնվել ամենադիտվող հայկական սերիալների վարկանիշային եռյակում։ Հեռուստասերիալի գլխավոր հերոսներին՝ Արամին ու Արփիին մարմնավորող Վարուժան Մարգարյանն ու Քրիստինե Կույումչյանն էլ արդեն հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում։

BlogNews-ին հայտնի է դարձել, որ հեռուստանովելում սիրահար զույգի մարմնավորող դերասաններն իրական կյանքում էլ սիրավեպ ունեն։ Նրանք նկարահանման տաղավարում չէ, որ ծանոթացել են․ Վարուժանն ու Քրիստինեն համակուրսեցիներ են։ Նրանք սովորում են Թատերական ինստիտուտի դերասանական բաժնի 3-րդ կուրսում։

Սոցիալական տարբեր հարթակներում արդեն քննարկվում է, որ նրանք շատ բնական են խաղում սիրահար զույգի դերը։ Իրական սիրավեպը, թերևս, նշանակալի գործոն է այս հարցում:)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել