Image result for օեկՀայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ի բեմադրած կրկեսային համարների կատարողն է, իսկ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում նախօրեին կատարվածը դրա վառ վկայությունն էր։ Այն, որ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը մշտապես եղել են այս կրկեսային համարների ամենապրոֆեսիոնալ ծաղրածուները, կասկած չկա, և ժողովուրդը շատ վաղուց է համոզվել դրանում։ Սակայն ցանկանում եմ անդրադառնալ այդ ներկայացումների առանձնահատկություններին ու որոգայթներին, որոնց միջոցով այս ուժերին երբեմն-երբեմն հաջողվում է մոռացնել տալ հասարակությանը, թե ով են իրենք իրականում։

Մեխանիզմը շատ պարզ է՝ այս ուժերն իրենց կարկառուն ներկայացուցիչներով մշտապես քաղաքական տարբեր հարթակներից ու ամբիոններից քննադատում են ՀՀԿ-ին, նույնիսկ անվանական վիրավորանքներ հասցնում իշխող կուսակցության ներկայացուցիչներին, բայց, օրինակ, խորհրդարանում կողմ են քվեարկում ՀՀԿ-ի պարտադրած նախագծերին։ Մասնավորապես նույն ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը, որոնք շատ են սիրում ընտրակեղծիքներից և արդար ու թափանցիկ ընտրական գործընթացներից խոսել, ԱԺ-ում կողմ քվեարկեցին տարիներ շարունակ կեղծված ընտրությունների արդյունքները վերահսկող և ժողովրդին հրամցնող Տիգրան Մուկուչյանին։ Եվ այսպես շարունակ բոլոր կարևոր հարցերում ընդդիմադիրները քննադատում են, բայց հետո ծածուկ կամ բացահայտ աջակցում են ՀՀԿ-ին։
Սա է մեր ընդդիմությունը, այն վաճառվող է, իսկ ՀՀԿ-ն վաղուց արդեն գիտի դրանց բոլորի գինը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել