Քաղաքական պոռնկությունը մեր երկրի ապագան կործանող թիվ մեկ գործոններից է։ Վանաձորի քաղաքապետի երեկվա ընտրության խայտառակությունը հավասարապես կապվում է ինչպես ՕԵԿ-ի, այնպես էլ ԲՀԿ-ի հետ՝ չնայած երկու կողմից հնչող պնդումներին, թե իրենք հավատարիմ են մնացել իրենց իսկ ստորագրած հուշագրին։ Թաքուն պոռնկությամբ զբաղվելու և մատուցած ծառայությունների դիմաց հավանաբար այս ուժերը վճարվելու են խորհրդարանական ընտրություններին մարմնավաճառի պատվիրատու ՀՀԿ-ի կողմից՝ 5-6 տոկոս ձայներով։
Այս ամենից Լուսավոր Հայաստան կուսակցությունը բոլոր դեպքերում շահեց․ իհարկե, նրա թեկնածուն քաղաքապետ չդարձավ, սակայն եթե իսկապես Վանաձորը շենացնելու անկեղծ մղումներ ունի, ապա դա կանի՝ ավագանու իր 10 մանդատն օգտագործելով։ Բայց այս չկայացած համագործակցությունը կարևոր էր հենց հասարակության համար քաղաքական դաշտի սորտավորման նպատակով։ Քանի որ, իհարկե, ինչպես Նիկոլի կուսակցության, այնպես էլ քաղաքական այլ գործիչների և մեկնաբանների կողմից նախազգուշացում եղել է ԼՀ-ին, որ հատկապես ՕԵԿ-ը՝ որպես փորձառու պոռնիկ, կարող է «քցել» վերջինիս, այնուամենայնիվ, լրացուցիչ անգամ ընդգծվեց և հաստատվեց, որ ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ քանդել և նորից կառուցել է պետք, իսկ այդ նոր ընդդիմության մեջ ո՛չ ԲՀԿ-ի և ո՛չ էլ առավել ևս ՕԵԿ-ի նման ուժերը տեղ չունեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել