Կիտոնի բույրը թարմացնում է օդը, բացի այդ՝ այն շատ օգտակար է։

Ստորև ներկայացնում ենք 7 պատճառ՝ ինչու պետք է օգտագործեք կիտրոն տան օդը մաքրելու համար։

Անհրաժեշտ է կիտրոնը բաժանել չորս մասի, վրան մի փոքր աղ լցնել և այն դնել մահաճակալի մոտ։

№ 1․ Հանում է սթրեսը

Հետազոտությունների համաձայն՝ ցիտրուսային մրգերի բույրը օգնում է հանգստացնել մարդու նյարդային համակարգը։

№ 2․ Օգնում է կենտրոնացնել ուշադրությունը

Ինչու՞ կենտրոնանալ քնելուց առաջ, կհարցնեք դուք։ Սակայն դա իրականում շատ օգտակար է, մասնավորապես, եթե տանջվում եք անքնությունից և չեք կարողանում կարգավորել մտքերը։

№ 3․ Օգնում է բացել շնչառությունը

Կիտրոնն օգնում է բացել շնչառությունը, քանի որ պարունակում է հակաբակտերիալ, հակաօքսիդանտ տարրեր։

№ 4․ Պայքարում է միջատների դեմ

Եթե հոգնել եք մոծակներից կամ այլ միջատներից, որոնք խանգարում են քնել գիշերները, ապա օգնության կգա կիտրոնը։ Առավել լավ արդյունք ստանալու համար կարող եք կիտրոնի վրա մեխակ դնել։

№ 5․ Մեծացնում է էներգիայի քանակը և լավացնում է տրամադրությունը

Կիտրոնը կօգնի առավոտյան շուտ արթնանալ և ունենալ հիանալի տրամադրություն, քանի որ ցիտրուսի բույրը բարձրացնում է սերոտոնինի մակարդակը։

№ 6․ Մաքրում է օդը

№ 7․ Իջեցնում է զարկերակային ճնշումը

Կիտրոնի բույրը նվազեցնում է զարկերակային ճնշումը։ Հաշվի առնելով, որ հիպերտոնիայով տառապում են շատ մարդիկ, կիտրոնը շատ կարևոր միրգ է այս առումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել