Картинки по запросу ՕԵԿ ՀՅԴԱռավել քան ուշագրավ զարգացումներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում ու այդ զարգացումները հասել են իրենց գագաթնակետին Վանաձորի ու Գյումրու քաղաքապետերի ընտրությունների կոնտեքստում։ Ընդ որում՝ ամենաուշագրավը ՕԵԿ-ի անսպասելի հաջողությունն էր ընտրություններում, և ամենաինտրիգային հարցն այն է, թե որքանով հետևողական կլինեն ընդդիմացման հարցում։

Մյուս կողմից՝ ամբողջապես պատռվեց ՀՅԴ-ի դիմակը, որն այնպիսի անպարկեշտ կեցվածք է ընդունել, որ քաղաքական մարմնավաճառություն եզրույթը նույնիսկ կոմպլիմենտ կարելի է համարել։ Հիշեցնեմ, որ Գյումրիում ու Վանաձորում դաշնակներն անվերապահորեն սատարում են ՀՀԿ-ին, և դա այն պարագայում, երբ առաջին անգամ վերջին տարիների ընթացքում հնարավոր է եղել տեղերում ստեղծել ընդդիմության լայն դաշինք։ Չնայած ուրիշ ճար էլ չունեն դաշնակները, քանի որ գնալով ակնհայտ է դառնում, որ առանց ՀՀԿ-ի աջակցության՝ դաշնակները ոչ մի շանս չունեն նոր խորհրդարանում հայտնվելու, ու դրա համար էլ ամբողջական հպատակեցման տրամաբանությունը հասկանալի է։ Տրամաբանությունը, բայց ոչ բարոյականությունը, որովհետև բարոյական ոչինչ դաշնակների այս կեցվածքում չկա։

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա սա լրջագույն շանս է նրանց համար։ Հարցը հավաքած քվեները չեն։ Հարցն այն է, որ հիմա ՕԵԿ-ը տկից չքցի Լուսավոր Հայաստանին ու գաղտնի քվեարկությամբ Վանաձորում երկու հավելյալ քվե չգնա ՀՀԿ-ի օգտին։ Եթե ՕԵԿ-ը դա չարեց, ապա լուրջ քայլ է վերստին վստահություն ձեռք բերելու մարդկանց մոտ։ Եթե չարեց․․․ Դե եթե չարեց, մնալու է ՕԵԿ էլի։ Ողջ հարցն այն է, թե որքանով էր նրանց հաջողությունը պատահական, և ինչ քաղաքական հեռանկարներ են տեսնում ՕԵԿ-ի առաջնորդներն իրենց համար։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել