Картинки по запросу երևանԵրևանը մոլորակի մասշտաբով դժվար է անվանել մեծ քաղաք, բայց իր բազմազանությամբ չի զիջում մեծերին: Ինչքան էլ գտնվում են Երևանի այժմյան ճարտարապետությունից բողոքող մարդիկ, մայրաքաղաքի ճարտարապետությունը բազմաշերտ է՝ ուրարտական քաղաքաշինությունից մինչև միջնադարյան եկեղեցաշինություն, 19-րդ դարավերջի և 20-րդ դարի սկզբի ճարտարապետությունից (քիչ թե շատ պահպանված)՝ ժամանակակից բարձրահարկամոլ ճարտարապետություն: Երևանում ամեն օր կարելի է հանդիպել դեմքի հայտնի վոլոր արտահայտությունները՝ մուննաթ, ժպիտ, ծիծաղ, արհամարհանք, տառապանք, երջանկություն, թախիծ, դժկամություն, ձգտում, ալարկոտություն… Տոնդ շնորհավո՛ր, հայոց հնագույն քաղաք: Բնակիչներիդ էլ ասա՝ թող շունչ քաշեն, թե չէ ամենուր և միշտ շտապում են, էլ ետևներից չես հասցնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել