Ես երեսանց կխառնեմ և շերեփս դժբախտության մը առնելուն պէս կքաշեմ ու գտածս երջանկությամբ կուրախանամ։
Կըսեմ՝ ա՜յ կնիկ, ինչու՞ այդքան կաթսայի խորերը կերթաս, չէ՞ որ հատակին մահն է կանգնած անսասան․ ուրեմն, ամէն րոպէ հիշենք մեր մահկանացու ըլլալու հանգամանքն ու ողբա՞նք։ Նախ եկուր խնդանք մեր ծնունդին վրա, հետո, երբ մեռանք, լանք։ Չէ՞ որ աշխարհում կա «երջանկության» գաղափարը, նայենք այդ գաղափարին և բնավ չվայելե՞նք։
Չէ՛, քուզում կնիկ, ես երջանկությունը գտա՝ կվայելեմ, չգտա՝ կստեղծեմ կվայելեմ, թէկուզ երևակայությանս մէջ։
Այսպիսի տարօրինակ կին մըն է իմ կինը։
Ինչպէս հնակարկատները մագնիսով իրենց խանութի աղբակույտը կխառնեն մանրիկ մեխերը ժողվելու համար, իմ կողակիցն ալ աշխարհը իր շերեփովը կխառնէ, անոր բոլոր անբախտությունները ի մի հավաքելու համար։ Ես չէ, իմ մագնիսը կյանքի աղբակույտէն միայն երջանկությունը կվերցունէ, մնացյալը կթողու իր տեղը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrachya.amiryan/posts/1143975625640323
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել