«Casting School» կենտրոնն ընդլայնում է իր մասնագիտությունների ցանկը և առաջարկում կրթական նոր փուլ: Կրթական նոր ծրագիրը նախատեսված է 5-ից-11 տարեկան երեխաների համար, որի ընթացքում աշակերտները սովորելու են երգ, պար, նկարչություն, մոդելինգ, դերասանական և հաղորդավարական վարպետություն: 

«Արդեն երեք տարի է` աշխատում ենք Մոսկվայի և ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ: Այս ծրագիրն այնպես է մշակված, որ մեկ տարվա ընթացքում երեխան կարողանալու է, օրինակ, արդեն երգել, և ասածս վերաբերում է նաև մյուս մասնագիտություններին»,BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց «Casting School» կինոյի և հեռուստատեսության դպրոցի հիմնադիր Աբել Աբելյանը:

Օրինակ՝ երգի բաժնում, բացի երգից, ուսանելու են նաև պար, դերասանի վարպետություն, յոգա, նկարչություն, ստիլիստիկա և հոգեբանություն, որի միջոցով պրոֆեսիոնալ մասնագետները երեխաների միջից կհանեն կոմպլեքսները: 

«Մեր բոլոր դասերը լինելու են պրակտիկ: Կլինեն հանդիպումներ մեր հանրապետության լավագույն երգիչ-երգչուհիների հետ, սեմինարներ բաց երկնքի տակ, իսկ դասընթացների վերջում կլինեն հաշվետու համերգներ, և կնկարենք ամփոփիչ տեսահոլովակ»,- ավելացրեց Աբել Աբելյանը:

 

2017թ. մարտին  կլրանա «Casting School» կինոյի և հեռուստատեսության դպրոցի 10 տարին: Կենտրոնն այդ տարիների ընթացքում բազում շրջանավարտներ է տվել, որոնցից մոտ 140-ն աշխատում են հեռուստաընկերություններում, նկարահանվում ֆիլմերում, սերիալներում: Նման հաջողություններ գրանցելուց հետո կենտրոնն ընդլայնում է իր մասնագիտությունների ցանկը և առաջարկում է կրթական նոր փուլ:

 

Նշենք, որ դասերի մեկնարկը կլինի հոկտեմբերի 25-ից, իսկ գրանցվելու և ընդունվելու համար այցելեք` www.staracademy.pro պաշտոնական էջը:

«Casting School» կինոյի և հեռուստատեսության դպրոցի հասցեն և հեռախոսահամարները

Տիգրան Մեծի 49
098-37 88 08
099-37 88 08
010-57 57 43 
010-59 03 30

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել