Image result for արմեն ամիրյանՀՀ Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն օրերս լրագրողների՝ գրին քարտ ունենալու մասին հարցին պատասխանել էր, որ նա ոչ թե դիմել է ԱՄՆ դեսպանատուն գրին քարտի համար, այլ նրան դա շնորհել է ԱՄՆ կառավարությունը։
Անկեղծ ասած՝ մտա ԱՄՆ դեսպանատան կայք՝ գրին քարտ ստանալու հայեցակարգին մանրամասնորեն ծանոթանալու նպատակով, հետո փորփրեցի ամերիկյան պետական կառույցների կայքերը՝ հասկանալու համար, թե որ դեպքում և հանուն ինչի են գրին քարտ շնորհում մեկ այլ պետության քաղաքացու։
Դե, ինչպես և մտածում էի, Արմեն Ամիրյանը ստել է, հատկապես, որ այս մարդը որևէ առանձնակի գործ չի արել ԱՄՆ-ի համար, հանուն որի այս պետությունը երախտապարտորեն իրեն այնտեղ մշտական բնակության հնարավորություն շնորհեր։
Հետո մամուլում հայտնվում է մեկ այլ հրապարակում այն մասին, որ տարիներ առաջ մեր շատ ինտելեկտուալ, բայց իր ոլորտի թաքնված օլիգարխ Արմեն Ամիրյանն աներձագի միջոցով ԱՄՆ-ի Գլենդելի բլուրների վրա մի քանի հարյուր հազար դոլարանոց առանձնատուն է ձեռք բերել։
Իհարկե, կյանքն օվկիանոսից այն կողմ դասավորելը բոլորի իրավունքն է ու որոշումը, պարզապես մշտապես վատ եմ վերաբերվել իրենց բարեկեցիկ կյանքը դրսերում ապահովագրող, դասավորող, միշտ ճիշտ պահին երկրից թռնելու մտադրություն ունեցող, բայց ոչ մի պաշտոնից չհրաժարվողներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել