Ողջույն, ես Սալլին եմ: 

Տիբեթական այս ավանդական ըմպելիքի մասին ես իմացել եմ բիզնեսմեն Դեյվ Ասպրիից և ուզում եմ, որ դուք էլ անպայման իմանաք ու կիրառեք ձեր առօրյայում: Ո՞վ կպատկերացներ,որ կարագով սուրճը կարող է այսպիսի հրաշքներ գործել: 

Ինչպես պատրաստել

  • եփեք 0,5 լ սուրճ (ես օգտագործում եմ սև սուրճ և French press)
  • բլենդերում լավ հարեք սուրճը
  • ավելացրեք 1 ճաշի գդալ կարագ
  • ավելացրեք 1 ճաշի գդալ կոկոսի յուղ
  • խառնեք մինչև համասեռ զանգված դառնա
  • խմեք :)

Ի՞նչ տվեց ինձ այս ըմպելիքը

1. Ես մոռացա սովի զգացումի մասին

Նույնիսկ այն օրերին, երբ ես 4-6 ժամ սպորտով էի զբաղվում, 1 բաժակ այս ըմպելիքը օգնում էր ժամեր շարունակ չզգալ քաղցի զգացողություն, ինչը հիանալի է նիհարել ցանկացող մարդու համար:

2. Ես լի եմ էներգիայով

Մինչև այս ըմպելիքը ես օրվա կեսից աննկարագրելի հոգնում էի: Հիմա իմ էներգիան հերիքում է մինչև օրվա վերջ: 

3. Այն հրաշալի օգնում է անքնության դեմ

Ես, ինչպես մեր օրերում շատերը, տառապում էի անքնությամբ: Գիշերները համակարգչի մոտ անցկացնելով՝ առավոտյան այնքան էլ լավ աշխատանքային տեսք չէի ունենում, իսկ հիմա մոռացել եմ այդ խնդրի մասին, քնում եմ, ինչպես նորածինը :)

5. Այն շատ համեղ է

Ես չէի պատկերացնում, որ կկարողանամ նման բան խմել, բայց չեք էլ պատկերացնի, թե ինչ համեղ է այն:

Եվ ամենակարևորը, մի վախեցեք, այն չի գիրացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել