Image result for Քաղաքացիական պայմանագիրՕԵԿ-ի և Լուսավոր Հայաստանի համագործակցությունը Վանաձորում ցույց տվեց, որ իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը, անկախ իրենց սկզբունքներից և նպատակներից, կարող են գտնել համաձայնության եզրեր, եթե իսկապես ՀՀԿ-ի դեմ նրանց պայքարը կրում է ազնիվ մղումներ։ Մինչև ՕԵԿ-ի՝ ԼՀ-ին միանալը, վստահ էի, որ այս կուսակցությունն իր ապակառուցողական պահաջներով ԼՀ-ից, դիտավորյալ տապալում է ընդդիմադիրների միավորման ծրագիրը և ընդհատակյա աջակցություն ցուցաբերում ՀՀԿ-ին։ Այժմ, երբ ՕԵԿ-ն իր գործունեության պատմության ընթացքում արեց երևի միակ ճիշտ քայլը՝ իհարկե, ունենալով իր ծրագրերն այդ մասով, գալիս ենք այդ եզրահանգման, որ Քաղաքացիական պայմանագիրը սխալ է, որ կառուցողական է եղել այս ողջ ընտրական գործընթացի ժամանակ, քանի որ էական չէ, թե ինչ դիրքորոշում ունես այս կամ այն քաղաքական ուժի նկատամամբ, կարևորը՝ պահը ՀՀԿ-ի դեմ օգտագործելն էր ու ժողովրդին ակնկալիքներին հագուրդ տալը։
Շատ լավ է, որ Քաղաքացիական պայմանագիրն ընտրություններից հետո փոխեց իր վարչությունը, բայց ճիշտ կանի նաև, եթե վերանայի իր դիրքորոշումը՝ քաղաքական դաշտում «միակ» ընդդիմադիր ուժը լինելու պնդումն ու ապակառուցողական վերաբերմունքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել