Ամերիկացի գիտնականները հասարակության ուշադրությունը հրավիրել են բջջային հեռախոսների օգտագործման հետ կապված եւս մեկ անհանգստացնող փաստի վրա: Պարզվել է, որ երեխաներն ավելի հաճախ են անգիտակցաբար պատասխանում SMS-հաղորդագրություններին, որոնք նրանք ստանում են քնած ժամանակ:
Այսինքն՝ լսելով հաղորդագրության ազդանշանը՝ երեխան ավտոմատ կերպով վերցնում է բջջայինն ու գրում պատասխան հաղորդագրությունը: Հիմնականում դրանք անիմաստ խորհրդանիշների հավաքածու են, սակայն լինում են դեպքեր, երբ դրանք հնարավոր է հասկանալ: Ավելին, երբեմն հաջողվում է դրանք նաեւ ուղարկել:
Մասնագետները մտահոգություն են հայտնում երեւույթի առնչությամբ` նկատելով, որ քնի պարբերաբար խախտումները կարող են հանգեցնել հիվանդությունների, դեպրեսիայի, ազդում են մտավոր կարողությունների վրա, հաղորդում է «Ռոսբալտը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել