Image result for հալեպԱմեն անգամ, երբ Հալեպի ռմբակոծություններից հերթական հայն է զոհվում, Ֆեյսբուքում հանկարծ հիշում են, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմ է, և որ ՇՏԱՊ պետք է փրկել մեր սիրահայ եղբայրներին։ Իհարկե, մեր սիրիահայ եղբայրներին պետությունը, որը մշտապես օգտվել է ու գրպանել Սփյուռքի փողերը, պետք է փրկեր, կազմակերպեր նրանց էվակուացիան։ Սակայն հիշեցնեմ, հարգելիներս, որ արդեն 7 տարի է՝ այս երկրում վտանգված է նրանց կյանքը, բայց այս մարդկանց համար կեղծ մտահոգության ալիք է բարձրանում միայն սոցցանցերում՝ զինյալների ագրեսիվ գործողությունների ակտիվացման հետ։ Իսկ պետությունը լուռ է, քաղաքական ուժերը տարված են ընտրական պարզաբանումներով, և մեծ հաշվով՝ այս 7 տարվա անգործությունը և անտարբերությունը սիրիահայերի խնդիրների նկատմամբ վառ ապացույցն է այն բանի, որ վերևներում ընդհանրապես գաղափար չունեն, թե ինչ են նշանակում Հայաստան - Սփյուռք կոչվող հարաբերությունները, ինչպես են դրանք կառուցվում, ինչպիսի ռազմավարություն է պետք այդ կապը ոչ թե որպես վերացական ինչ-որ նախադասություն արտասանելու համար այս կամ այն լրատվամիջոցից, այլ դարձնելու առարկայական գոյություն ունեցող համակարգ։
Եվ վերջում․ այս պետությունը նույնիսկ Հայրենիքում ապրող հայերի խնդիրներով մտահոգված չէ, էլ ուր մնաց սիրիահայի, ամերիկահայի կամ ֆրանսահայի, և եթե այս պետությունը այս 7 տարիների ընթացքում այդպես էլ մի հստակ ծրագիր չմշակեց սիրիահայերին փրկելու համար, ուրեմն՝ նշանակում է, որ լվացել է իր ձեռքերը և քաշվել մի կողմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել