Image resultԹուրքիայի և Իրաքի միջև նոր սկանդալ է հասունանում, որը հնարավոր է՝ բերի ռազմական բախման:
Թուրքիան այսօր ԱԳՆ է կանչել Անկարայում Իրաքի դեսպան Հուշամ Ալ-Ալավիին և բողոքի նոտա հանձնել դեսպանին՝ կապված Իրաքի խորհրդարանի պահանջի հետ, որով պահանջվում է Թուրքիայի Բաշիքա տարածաշրջանից թուրքական զորքերի անհապաղ դուրս բերում: Այսօր կրկին Թուրքիայի գործերի ժամանականավոր հավատարմատարը Բաղդադում կանչվել է Իրաքի ԱԳՆ, որտեղ նրան հանձնել են բողոքի նոտա՝ Թուրքիայի որոշումը համարելով սադրիչ և պատերազմ հրահրող:
Հիշեցնեմ, որ Թուրքիան որոշել է 12 ամսով իր զորքերը պահել Իրաքի հյուսիսում:
Նշեմ, որ Իրաքի խորհրդարանը և կառավարությունը հոկտեմբերի 4-ին Բաղդադում Թուրքիայի դեսպանատանը բողոքի նոտա էին հղել՝ պահանջելով չեղարկել թշնամական որոշումը և զորքը դուրս բերել Իրաքից, այլապես Իրաքը, ելնելով իր ազգային անվտանգությունից, կդիմի պատժիչ քայլերի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել