Կոնվերս Բանկը վերսկսել է ուսանողական վարկերի տրամադրումը առավել բարելավված պայմաններով՝ առաջարկելով երկու տեսակի վարկատեսակներ՝  «Իմ ապագան»  և  «Էքսպրես»։

Դրանցից առաջինը՝ «Իմ ապագան»,  հայաստանյան շուկայում եզակի վարկատեսակ է (https://www.conversebank.am/hy/im-apagan/), որը հնարավորություն է ընձեռում պլանավորել ուսման ընթացքը և վարկավորում ստանալ միանգամից ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար: Վարկեր տրամադրվում են առավելագույնը 4 մլն դրամի չափով և 4 տարի ժամկետով: Գումարը փոխանցվում է համապատասխան ուսումնական հաստատության հաշվին՝ կիսամյակային կտրվածքով։

«Էքսպրես»  վարկը սպասարկման համեմատաբար ցածր վճարի, ինչպես նաև խրախուսման այլ եղանակների կիրառման շնորհիվ  Հայաստանում ամենամատչելի ուսանողական վարկերից է։ Այն տրամադրվում է  առավելագույնը 18 ամիս ժամկետով՝ 17-19 տոկոս տարեկան դրույքաչափով։ Վարկի գումարը չի կարող գերազանցել 1մլն դրամը։

Կոնվերս Բանկը  շարունակում է ակտիվ վարկավորում իրականացնել նաև գործող Պետական ուսանողական վարկային ծրագրի շրջանակում:

Ուսանողական և Էքսպրես վարկերից օգտվողներին տրամադրվում է VISA ISIC (www.isic.am) համատեղ դեբետային քարտ՝ անվճար, սպասարկման 24 ամիս արտոնյալ ժամկետով: Քարտը հնարավորություն է տալիս, միանալով համաշխարհային ուսանողական ցանցին, Հայաստանում և գործընկեր 130 պետություններում արտոնյալ պայմաններով օգտվել ավելի քան 40000 կազմակերպությունների, այդ թվում՝ թանգարանների, թատրոնների, խանութ-սրահների, տուրիստական գործակալությունների, ուսումնական հաստատությունների ծառայություններից, մասնակցել Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող «Եվրոպական կամավորական ծառայությունների ծրագրին և այլն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել